|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մարտի 1-ից Երևանում ևս երկու երթուղի կշահագործվի նոր Zhong Tong մակնիշի ավտոբուսներով։ Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, Երեւանում կայացած խորհրդակցության ժամանակ նշել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը։
Նրա խոսքով՝ նոր ավտոբուսները կսպասարկեն այն երթուղիները, որտեղ «Գազելներն» այլևս շահագործման ենթակա չեն, և մարտի 1-ին այդ գծերը փակվելու են։
Հիշեցնենք` մայրաքաղաքի բյուջեով ձեռք բերված նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 63 ավտոբուս, 2021–ի դեկտեմբերի 12–ից սկսել է աշխատանքը 3, 20, 97, 99 համարների երթուղիներով։ Բոլոր 211 ավտոբուսներով փոխարինվելու է ընդհանուր շուրջ 17 երթուղի: Երևան քաղաքը համայնքի բյուջեով ևս 100 ավտոբուս կգնի 2022 թվականին: Բացի այդ, Եվրամիության գործընկերների հետ վարկային և դրամաշնորհային ծրագրերով կգնվի ևս 100 ավելի մեծ՝ 12 մետրանոց ավտոբուս: