Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անկախության 24 տարիների մեր գլխավոր ձեռքբերումներն են` ինքնության պահպանումը և Ղարաբաղի ազատագրումը. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:
«Անկախությունն ազգերի համար իրենց ինքնության պահպանման գլխավոր գործոնն է: Առանց անկախության դժվար է պահպանել ինքնությունը, և, այդ առումով, մեզ ինչ-որ բան հաջողվել է: Երկրորդ մեր ձեռքբերումը, ես կասեի`ամենակարևորը, Ղարաբաղի ազատագրումն է: Ուրիշ բան նշել չեմ կարող, ինձ համար ամենակարևորը սրանք են»,- ասաց նա:
Շիրխանյանի խոսքով` մեզ պակասում է համահայկական միասնությունը: «Այն ինչը հնարավոր չէր սովետական ժամանակաշրջանում, պետք է որ իրագործվեր անկախության տարիներին: Մենք ոչ թե մասնատված ենք, այլ միասնական չենք: Միասնական հայությունը մի հզոր ուժ է, որն անմիջապես կերևար ամբողջ աշխարհի համար: Հայաստանն այս վիճակում չէր լինի, եթե հայությունը միասնական լիներ: Դրան մենք չենք հասել: Ես այսօր էլ նման ընթացք չեմ տեսնում»,- ասաց նախկին փոխնախարարը:
Շիրխանյանը նաև շնորհավորեց համայն հայությանը անկախության 24-րդ տարեդարձի առթիվ և նշեց. «Ես մեր ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, նաև` համբերություն: Վստահ եմ, որ գալու են շատ ավելի լավ ժամանակներ: Պետք է համբերել, չպետք է լքել երկիրը»: