Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Այսօր` ժամը` 11:30-ի սահմաններում, Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «Տոյոտա Կոռոլա» մակնիշի եւ «Միթսուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետեւանքով «Տոյոտա Կոռոլա» ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից, հարվածել է մայթեզրի երթեւեկությունը կարգավորող ցուցանակին, որն ընկել է մեքենայի վրա: Զոհեր եւ վիրավորներ չկան: Ավտովթարից անցել էր ավելի քան 1 ժամ, բայց ԱՊՊԱ-ի գործակալները դեռ չկային:
Ի դեպ, հունվարի 1-ից, մինչեւ օրս հանրապետությունում գրանցվել է 521 ավտովթար` նյութական վնասով: 12.200 սոցիալապես անապահով վարորդներ դուրս են բերել իրենց մեքենաները հաշվառումից: ԱՊՊԱ-ի աշխատանքից դժգոհում են բոլորը: Վերջին շրջանում երթեւեկության խաթարման պատճառը ԱՊՊԱ-ի գործակալներն են: Օրենքի համաձայն, վթարված մեքենաները, դուրս չպիտի բերվեն փողոցի երթեւեկելի մասից, քանի դեռ ԱՊՊԱ-ի գործակալները չեն արձանագրել վթարի մանրամասները: Իսկ նրանք շատ հաճախ ուշանում են եւ պատճառ դառնում ծանր խցանումների: Երեկ երեկոյան Երեւանի գազանանոցի մոտ վթարվել էին երկու մեքենա: Դեպի Ավան, Նորքի զանգված ճանապարհն այնպես էր խցանվել, որ այն հնարավոր եղավ անցնել երեք ժամում: Նույնն էր վիճակն այսօր առավոտյան, այս անգամ Ջրաշհարհի դիմաց` Նոր Նորքից Շրջանային իջնող ճանապարհին:
![]() |
![]() |
![]() |