կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-28 04:01
Տնտեսական

ԱՊՊԱ-ի սակագնի հաշվարկները ուռճացված են

ԱՊՊԱ-ի սակագնի հաշվարկները ուռճացված են
Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը ասաց, որ Դաշնակցությունը սկզբունքորեն դեմ չէ պարտադիր ապահովագրության համակարգին: Նրա խոսքերով պարտադիր ապահովագրությունը Եվրոպայում սոցիալական խնդիրների հաղթահարման կարեւոր ձեւերից է, սակայն ապահովագրության տեսակների մեջ կան առավել առաջնայիններ, քան ԱՊՊԱ-ն: Օրինակ` եվրոպական երկրներում բժշկական ապահովագրւթյունն ավելի շուտ է ներդրվել, քան ավտոմեքենաների ապահովագրությունը: Հայաստանում վերջերս ընդունված ԱՊՊԱ օրենքում Արա Առանյանը երկու թերություն է տեսնում: Նռանյանի խոսքերով սակագնի հաշվարկների հիմքում տարեկան 32 հազ. վթարի ցուցանիշն է, այնինչ` Հայաստանում տարեկան գրանցվում է 2000 վթար: Եթե հաշվի առնենք, որ գրանցված վթարների թիվը պարտադիր ավտոպահովագրության ներմուծումից հետո թեկուզ 4-5 անգամ կավելանա, ապա նույնիսկ այդ դեպքում ստացվում է, որ սակագնի հիմքում դրված է վթարների մի քանի անգամ ուռճացված հաշվարկ: Երկրորդ լուրջ խնդիրը, ըստ Նռանյանի, վթարից հետո վթարված մեքենայի նորոգման արժեքի գնահատումն է, որտեղ առկա են անհստակություններ: