Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թունիսի հեղափոխությունը տեղափոխվել է Եգիպտոս: Երկիրում բազմահազարանոց հուզումներ են բռնկվել նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ, որն արդեն 30 տարի կառավարում է երկիրը: Եգիպտական իշխանությունների կարծիքով` ակցիաները կազմակերպվել են Twitter-ի եւ Facebook-ի միջոցով, այդ իսկ պատճառով նշված կայքերը երկրում արգելափակված են: Անկարգությունների ընթացքում զոհվել է 4, վիրավորվել մոտ 80 մարդ:
Լույս չորեքշաբթի գիշերը Եգիպտոսի ոստիկանությունը Կահիրեի զանգվածային ցույցը ցրել է ջրցան մեքենաների, ռետինե գնդակների եւ արցունքաբեր գազի միջոցով: «Զայրույթի օր» կոչվող գիշերային միտիգը, որին մասնակցել է մինչեւ 30 հազար մարդ, տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական` Թահրիր հրապարակում, իսկ երեկոյան ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք:
Նախորդ օրը մեկնարկած ցույցը խաղաղ սկիզբ է ունեցել, բայց արդեն օրվա երկրորդ կեսին ոստիկանության աշխատակիցների վրա քարեր ու շշեր են նետվել: Զոհվել է մի ոստիկան, հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Հրաժարվելով ցրվել` ընդդիմադիրները պահաջնել են Հոսնի Մուբարաքի հրաժարականը, որն այդ պաշտոնն զբաղեցնում է 1981-ից` Մուբարաքի դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ոչ միայն Կահիրեում, այլեւ ամբողջ Եգիպտոսում: