|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թունիսի նախկին նախագահ Զին ալ Աբիդին բեն Ալին եւ նրա կինը դատապարտվել են 35 տարի ազատազրկման պետական միջոցների յուրացման համար: Դատավճիռը կայացվել է հեռակա կարգով, քանի որ մեղադրյալները ապաստան են գտել Սաուդյան Արաբիայում:
Մեղադրող կողմի հիմնական ապացույցը վերջերս բեն Ալիի առանձնատներից մեկում հայտնաբերված թաքստոցն է` ոսկով, զարդերով եւ խոշոր գումարներով:
Դատավորի որոշմամբ` նախկին նախագահը նաեւ 50 մլն դինարի (36,2 մլն դոլար) տուգանք պետք է վճարի, իսկ նրա կինը` 41 մլն դինարի:
Նրանց դեմ դատավարությունը կվերսկսվի հունիսի 30-ին. այս անգամ կքննարկվեն ապօրինի զենք, թմրանյութեր եւ հնագիտական իրեր պահելու հարցերը:
Ընդհանուր առմամբ, 74-ամյա բեն Ալիի դեմ ներկայացվել են 93 կետից բաղկացած մեղադրանքներ: