Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանի պաշտոնանկության պատճառների մասին որեւէ տեղեկություն ստանալու համար զանգահարեցինք հենց իրեն:
Սակայն նախկին փոխնախարարը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ եւ չխոսեց պատճառների մասին` ասելով, թե տեղեկություն ստանանք նախարարության լրատվական ծառայությունից:
Սակայն արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը «Երկիր»-ի հետ զրույցում ասաց, թե ինքը կարող է միայն ասել, որ վարչապետի հրամանով Նիկոլայ Առուստամյանը աշխատանքից ազատվել է, իսկ պատճառների մասին որեւէ բան ասել չի կարող:
Սակայն մյուս փոխնախարար Գեւորգ Մալխասյանը, ում պաշտոնանակության լուրը նույնպես շուտով կհաստատվի, մեզ հետ զրույցում ասաց, թե հավանաբար Նիկոլայ Առուստամյանը աշխատանքից ազատվել է հենց այն նույն պատճառով, ինչ ինքը:
Իսկ Գեւորգ Մալխասյանը պաշտոնանկ է արվելու, քանի որ նոր նշանակված նախարար Հրայր Թովմասյանը ցանկանում է աշխատել «իր թիմի հետ»` նոր մեթոդներով, նոր կադրերի հետ: