կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-08 18:13
Քաղաքական

Արդարադատության նախարարը ԵՄ դեսպանի հետ քննարկել է դատաիրավական ոլորտի բարեփոխումները

Արդարադատության նախարարը ԵՄ դեսպանի հետ քննարկել է դատաիրավական ոլորտի բարեփոխումները

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: 

Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Հայաստանի դատաիրավական ոլորտի բարեփոխմանը շարունակական աջակցություն ցուցաբերելու համար և փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել, տեղեկացնում է  ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

Դեսպանը շնորհավորել է Ռուստամ Բադասյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հաջողություն մաղթել  մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում և ընդգծել, որ Եվրոպական միությունը հատկապես կարևորում է դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվող բարեփոխումների իրապես հաջողելը: Այս համատեքստում դեսպան Սվիտալսկին հայտարարել է Եվրամիության՝ տարբեր ուղղություններով աջակցության պատրաստակամության մասին և հետաքրքրվել Նախարարության առաջնահերթություններով: 

Արդարադատության նախարարը ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների շրջանակում իրականացվող աշխատանքները՝ ուղղված դատավորների բարեվարքության գնահատման կառուցակարգի մշակմանը, դատավորի գույքի,  եկամուտների   ծախսերի, շահերի  հայտարարագրման ինստիտուտի կատարելագործմանը,  ինչպես նաև անդրադարձել է ստեղծվելիք հակակոռուպցիոն մասնագիտացված մարմնի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի, և Հակակոռուպցիոն դատարանի անկախության երաշխիքներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև էլեկտրոնային արդարադատությանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել է ռազմավարությունների մշակման և որոշումների կայացման գործընթացում քաղհասարակության ակտիվ ներգրավվածությունը: