Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արտասահմանից ներկրվող եւ հատկապես Հայաստանում արտադրվող երշիկեղենի անվտանգության մասին հրապարակումներով մամուլը որոշակի ակտիվությամբ հանդես եկավ այն բանից հետո, երբ 2009-ի օգոստոսին պաշտոնապես հայտարարվեց, որ տեղական արտադրության մեջ օգտագործվում է նաեւ հնդկական սատկած գոմեշի միս:
Անտեղյակ սպառողներից շատերն իրենց խաբված զգացին նաեւ այն պատճառով, որ տավարի կամ խոզի մսի փոխարեն հրամցվում է գոմեշի մսից արդատրանք: «Հայաստանի սպառողների ասոցիացիայիե նախագահ Արմեն Պողոսյանը նշում է, որ իրեն երբեւէ չի հանդիպել տեղական կամ ներկրված մսամթերք, որի մակնշման մեջ տավարի ու խոզի մսից այլ հումք էլ նշված լինի:
Հայաստանի պետական ագրարային համալսարանի անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Աննա Դաշտոյանն էլ ասում է, որ երշիկեղենի արտադրության մեջ թույլատրվում է օգտագործել գոմեշի միս, սակայն ոչ թե թարմ, այլ միայն սառեցրած կամ պաղեցրած վիճակում: Ըստ մասնագետի` երշիկեղենի հումք չի կարող դառնալ էշի միսը, քանի որ այն շատ ճարպոտ է, ու դրանում կան ոչ ցանկալի կապակցություններ, որոնք կփոխեն երշիկեղենի համը` անկախ մսի խառնուրդի` ֆարշի մեջ օգտագործվող համեմունքներից: Իսկ ահա ձիու մսից իր արտադրանքով խորհրդային տարիներին բավական հայտնի էր լենինականի գործարանը, որը պետպատվերով արտադրում էր ձիու հում ապխտած երշիկներ եւ ուղարկում Կրեմլ:
Երշիկեղենն այսօր բավցական մեծ ռիսկեր պարունակող սննդամթերք է: