կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-20 21:52
Առանց Կատեգորիա

ԱԶԳ. Հայ երիտասարդի սպանության գործը անձամբ կվերահսկի Սամարայի ՆԳ վարչության պետը

ԱԶԳ. Հայ երիտասարդի սպանության գործը անձամբ կվերահսկի Սամարայի ՆԳ վարչության պետը
Ինչպես տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդա Սամարա» թերթը` Ռուսաստանի Դաշնության Սամարայի մարզի ՆԳ գլխավոր վարչության պետ Յուրի Ստերլիկովն իր անձնական հսկողության տակ է պահելու հունվարի 15-ին ազգայնականների կողմից սպանված հայ ուսանող Արմեն Սահակյանի սպանության գործի հետաքննությունը: Հունվարի 15-ին տեղի Պետական համալսարանի իրավաբանական բաժնի ուսանող Արմեն Սահակյանն առանձնակի դաժանությամբ սպանվել էր երիտասարդներից բաղկացած խմբի կողմից: Սպանվածի հոր խոսքերով, այդ օրը լրանում էր մոսկովյան «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագու Եգոր Սվիրիդովի մահվան 40 օրը, ինչը ավելի հավանական է դարձնում, որ որդուն սպանել են սափրագլուխ ազգայնամոլ ծայրահեղականները: «Գործը վերցնում եմ անձնական հսկողության տակ: Հանցագործությունը դեռեւս բացահայտված չէ, ու չկան սպանության ականատեսներ: Այդ իսկ պատճառով խնդրում եմ նրանց, ովքեր ցանկանում են օգնել հետաքննությանը, զանգահարել իմ ընդունարան: Գաղտնիությունը երաշխավորվում է: Սպանությունից հետո անձամբ նայել եմ բլոգերն ու սոցիալական ֆորումները, սակայն, դեռ ապացուցված չէ, որ հանցագործությունը կատարվել է ազգայնական հողի վրա»,- ասել է Ստերլիկովն ու ընդգծել, թե ազգայնական բնույթի հանցագործությունների խնդիրը շատ սուր է դրված տարածաշրջանում: