կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-20 01:16
Հասարակություն

Բավական է…

Բավական է…



Աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարար Արթուր Գրիգորյանը վստահ է, որ իր պաշտոնի հետ կապված որևէ խնդիր չկա . ՙդեռևս աշխատում եմ և փորձում օգտակար լինել մեր պետությանը՚,-ասել է նա:  Արթուր Գրիգորյանը հիշեցրել է , որ անցյալ 1.5 տարում Սոցապ երեք նախարար է փոխվել և եզրափակել. «բավական է»:

Ինչ վերաբերում է Վազգեն Խաչիկյանին փոխարիողի փնտրտուքին, ապա նախարարն ասել է, որ դեռևս չի որոշել, թե ում կներկայացնի վարչապետին` Սոցիալական ապահովության ծառայության  ղեկավարի պաշտոնում:  : Բայց գիտի, որ այդ պաշտոնը պետք է ստանձնի մարդ, ով տիրապետում է  ոլորտին: Վազգեն խաչիկանը պաշտոնից հեռանալու  դիմում է ներկայացրել դեկտեմբերի 17-ին, իսկ ստուգումները այդ ծառայությունում շարունակվում են :

Վերահսկիչին այժմ էլ հետևել է ֆինանսների նախարարության աուդիտի բաժինը: