Փոխարժեքներ
06 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.24 |
EUR | ⚊ | € 421.9 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.68 |
GEL | ⚊ | ₾ 141.99 |
ՌԴ Հետաքննական հանձնաժողովը կարճել է Ռուսաստանի վերջին ցարի` Նիկոլայ Երկրորդ ցարի եւ նրա ընտանիքի սպանության գործը:
Ցարի հետնորդներից` Մարիա Ռոմանովայի փաստաբան Գերման Լուկյանովը հայտնել է, որ 1993 թվականին հարուցված գործը կարճվել է այս տարվա հունվարի 14-ին: Դեռեւս հայտնի չէ, թե արդյո՞ք բողոքարկվելու է որոշումը:
Նիկոլայ Երկրորդը, նրա կինը եւ երեխաները 1918 թվականին մահվան են դատապարտվել Ուրալի խորհրդի նախագահության կողմից: Նրանց գնդակահարել են հուլիսի 17-ի գիշերը Եկատերինբուրգում:
Ցարի եւ նրա բարեկամների մարմինները թաղել էին գաղտնի մի տեղ, սակայն 1991 թվականին սպանվածներից շատերի աճյունները գտնվել եւ տեղափոխվել են Սանկտ Պետերբուրգի Պետրոպավլովյան եկեղեցի:
2008 թվականին ապացուցվել է, որ գնդակահարությունը կատարվել է պետության հրամանով, ինչը քրեական հանցագործություն չի համարվում: Հենց այս հիմքով էլ Հետաքննական հանձնաժողովը 2009-ի հունվարի փակել էր գործը:
Սակայն Մարիա Ռոմանովան պայքարեց, որպեսզի այդ որոշումը չեղյալ համարվի: Եվ միայն նախորդ տարվա օգոստոսին գործը վերաբացվել էր:
Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: