Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Առավոտ» թերթը երեկ փորձել է ճշտել ու հաշվարկել, թե ինչքա՞ն փող է ծախսվել Գյումրիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին պատրաստվելու նպատակով:
«Նշենք, որ այս մասին գրեթե ամենուր լռում են` այն կարծես, թե համարելով պետական գաղտնիք: Այդուհանդերձ, լավատեղյակ մասնագետների հետ զրույցներում մեզ հաջողվեց իմանալ, որ Գյումրիում 60-62 հազար քառ.մետր ասֆալտապատում է արվել, մեկ քառ.մետրը արժե 8,500 դրամ, այսինքն` մոտավոր հաշվարկներով այն կազմում է 527 միլիոն դրամ: Քաղաքում նաեւ 127 նոր լուսակետ է ավելացվել, ընդ որում երկուսը, որոնք տեղադրվել են օդանավակայանի ճանապարհին, հենասյունով են, եւ ամեն մեկի արժեքը` 86 հազար դրամ է: Իսկ մնացած 125-ը, որոնք հենասյուներով չեն, ավելի էժան են. մեկ հատի արժեքը` 37,500 դրամ է: Մի խոսքով` ընդհանուր առմամբ 4 միլիոն 859 հազար 500 դրամ է ծախսվել քաղաքում` նոր լուսային կետեր ավելացնելու համար: Իսկ թե ինչքա՞ն են նստել Գյումրու թատրոնի ու օդանավակայանի շենքերում կատարված վերանորոգումները, այս մասին, քանի դեռ լռում են համապատասխան գերատեսչությունները, հստակ թվեր հրապարակել հնարավոր չէ: Իհարկե, բազմիցս ասել ենք, որ գյումրեցիների համար անչափ ուրախալի փաստ է, որ իրենց խավարի ու ցեխի մեջ թաղված քաղաքը լուսավորվում է, ասֆալտապատվում, սակայն նույնքան վիրավորական է, որ սա արվում է ոչ թե շարքային գյումրեցիների, այլ քաղաք այցելած բարձրաստիճան հյուրի պատվին»,-գրում է թերթը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում