կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-13 01:39
Արցախ

4 պատահար, 6 վիրավոր

4 պատահար, 6 վիրավոր


Ղարաբաղում տեղացած երկար սպասված ձյունը գյուղատնտեսության համար բարի լուր է, քանի որ համեմատաբար տաք ու չորային եղանակն արդեն իր բացասական ազդեցությունն էր թողնում հատկապես հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների վրա` նպաստելով միջատների, վնասատուների եւ կրծողների զարգացմանը:

Տեղացած ձյունը սակայն մի քանի ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ է դարձել: Ինչպես Երկիրի թղթակցին տեղեկացրել են ԼՂՀ կառավարությանն առընթեր ոստիկանությունում, անցած տարվա դեկտեմբերի 25-ից մինչեւ այս տարվա հունվարի 10-ը հանրապետությունում գրանցվել է 4 ճանապարհատրանսպորտային պատահար` հիմնականում Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածում: Ճանապարհների սառցակալված լինելու պատճառով տեղի ունեցած պատահարների արդյունքում զոհեր չեն եղել, իսկ մարմնական վնասվածք ստացել են 6 քաղաքացիներ:

Ստեփանակերտի ավտոկայանից ստացված տեղեկությունների համաձայն` հանրապետության բոլոր ուղղություններով ուղեւորափոխադրումն իրականացվում է, ինչը նշանակում է նաեւ, որ ճանապարհներն անցանելի են: