|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Այսօր Սևան-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Ըստ ԱԻՆ-ի` իրար են բախվել «ԿամԱԶ» մակնիշի 402 US 16 պետհամարանիշի և «ՕպելՎեկտրա» մակնիշի 34 UV 573 պետհամարանիշի ավտոմեքենաները: Վերջինիս ուղևոր` 1991թ. ծնված Հ. Դավթյանը տեղում զոհվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելն «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1968թ. ծնված Գ. Բաբայանը, ուղևոր 1969թ. ծնված Լ.Բաբայանը և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1957թ. ծնված Վ.Մխիթարյանը տեղափոխվել են Սևան քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: