|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Նոյեմբերի 14-ին, ժամը 00:01-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Թորոսգյուղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհի մոտ 12-րդ կմ-ին «Nissan Teana» մակնիշի 34 NU 358 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1948 թ. ծնված Վ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մ գլորվել ձորը, ինչի հետևանքով ուղևորներ՝ 1989 թ. ծնված Ս. Հ.-ը և 1995 թ. ծնված Հ. Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակաը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: