Փոխարժեքներ
18 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.94 |
EUR | ⚊ | € 443.95 |
RUB | ⚊ | ₽ 4.7658 |
GBP | ⚊ | £ 516.82 |
GEL | ⚊ | ₾ 142.24 |
Ամերիկայի Միսիսիպի նահանագում ցմահ բանտարկության դատապարտված երկու քույրերի են ազատ արձակել: Պայմանն այն է, որ նրանցից մեկը մյուսի դոնորը պետք է լինի. մեկի երիկամը պետք է փոխպատվաստեն մյուսին:
Նահանգապետը խոստովանել է, որ նման վիրահատությունը թույլ կտա բավական գումար խնայել, քանի որ 36-ամյա Ջեյմի Սքոթի առողջության համար բյուջեից միլիոնավոր դոլարներ են ծախսվում:
Նշվել է նաեւ, թե նրանց ազատ արձակման մասին որոշումը դեռեւս վերջնականորեն ուժի մեջ չէ. այն կհաստատվի, երբ քույրերը բոլոր անալիզները հանձնեն եւ հաստատվի, որ այդ վիրահատությունը իրականանալի է:
«Դու գիտե՞ք, ես այս ամբողջ ժամանակ աղոթել եմ, որպեսզի գոնե ինչ-որ բանով կարողանամ օգնել քրոջս: Ես երիկամս կտայի նրան, նույնիսկ եթե բանտում մնայինք: Ես շատ եմ սիրում նրան եւ պատրաստ եմ այդ քայլին»,- ասել է Գլեդիս Սքոթը:
Գլեդիսը եւ Ջեյմին բանտում անց են կացրել 16 տարի: Նրանք ազատազրկվել են զինված կողոպուտի համար, եւ ամերիկյան հասարակությունում արդեն հայտնվել են մարդիկ, ովքեր դեմ են նրանց ազատ արձակմանը:
Նույնիսկ որոշ փորձագետներ պնդում են, թե քույրերի համաձայնությունը իշխանությունների հետ մարդու օրգանների առքուվաճառք է, ինչը հակասում է օրենքին:
Այս մասին հաղորդում է 1tv.ru-ն: