|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Եվրամիությունը մերժել է Թեհրանի` իր միջուկային զենքի բազներ այցելելու առաջարկը:
Այս մասին հինգշաբթի օրը Բուդապեշտում հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ քաղաքական անվտանգության հարցերի ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:
«Մենք կարծում ենք, որ Իրանի միջուկային օբյեկտները պետք է զննեն ատոմային էներգիայի հարցերով զբաղվող միջազգային գործակալությունները: Դա մեր գործը չէ»,- ասել է Էշթոնը:
Անցյալ երեքշաբթի օրը Իրանը ԵՄ երկրներին, Եվրախորհրդին, Ռուսաստանին եւ Չինաստանին հրավիրել է այցելել իր միջուկային բազաներ: Ըստ իրանական աղբյուրների` այդ այցելությունը կարող է լինել հունվարի 15-16-ին:
Այս մասին հաղորդում է Reuters-ը: