կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-23 04:13
Քաղաքական

Թուրքիան շարունակելու է մերժել

Թուրքիան շարունակելու է մերժել

«Թուրքիայի քարոզչությունը Ցեղասպանության ժխտման ուղղությամբ շարունակվելու է եւ խոչընդոտ է լինելու ճշմարտության ճանաչմանը»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

 

Նա նշեց, որ տասնամյակներ շարունակ հենց այդ մերժողականությունն է եղել պետական քարոզչության հիմքը եւ բավականին դժվար է պատկերացնելը, թե մոտ ապագայում թուրք հասարակությունը կկարողանա ճանաչել եւ ընդունել Ցեղասպանության փաստը:

 

Թեեւ Ռ. Մելքոնյանն ասաց, որ ներկայումս որոշակի փոփոխություններ էլ են կատարվում Թուրքիայում, կոտրվում են որոշ տաբուներ, պետական քարոզչությունը պակաս ազդեցիկ է դառնում հասարակության որոշ խմբերի, օրինակ, ընդդիմադիր քրդերի համար:

 

 Բողոքի ալիքներ են բարձրանում դպրոցներում աշակերտների երդման դեմ եւ պահանջում են թույլ տալ ոչ թուրք աշակերտներին չերդվել «Թուրք եմ, ճիշտ եմ, աշխատասեր եմ» խոսքերով:

 

Սակայն, այնուամենայնիվ, թուրքագետն ասաց, որ սրանք փոքրաթիվ եւ աննշան փոփոխություններ են եւ ուռճացված են այն խոսքերը, թե թուրքը փոխվել է, արդեն ներողություն է խնդրում եւ այլն: