կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-18 23:18
Աշխարհ

Թուրքիան շարունակելու է մասնակցել F-35-ի արտադրության ծրագրին

Թուրքիան շարունակելու է մասնակցել F-35-ի արտադրության ծրագրին
Անկարան շարունակելու է իր մասնակցությունը F-35 կործանիչների արտադրության ծրագրին, ասել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալըմը:Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
 
«Թուրքիան ոչ միայն F-35 հրթիռների գնորդն է, այլ մենք շարունակում ենք մնալ այդ հրթիռների արտադրության ծրագրի հիմնական գործընկերներից մեկը»,- ասել է նա: Թուրքիան մտադիր է ձեռքբերել ոչ պակաս, քան 100 հատ F-35 Lightining II: ԱՄՆ Կոնգրեսը ավելի վաղ հայտարարել է, որ կդադարեցնի այդ կործանիչների մատակարարումը, եթե Թուրքիան չհրաժարվի Ռուսաստանից գնել С-400 զենիթահրթիռային համակարգերը: