|
Փոխարժեքներ
20 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Այսօր Բելառուսում ավելի քան 580 հոգի մինչև 15 օրվա վարչական կալանքի են դատապարտվել, տեղեկացրել է Մինսկի ոստիկանության աշխատակից Լեոնիդ Ֆարմագեյը: Նա, սակայն, չի նշել, թե քանի հոգու են ավելի լուրջ մեղադրանքներ առաջադրվել:
Երկուշաբթի օրը Լուկաշենկոն խոսք էր տվել խստորեն պատժել բոլոր նրանց, ովքեր պատասխանատու են եղել իր ռեժիմի դեմ ուղղված կիրակի օրվա չարտոնված հանրահավաքի համար:
Մեկ ուրիշ ոստիկան «ՌԻԱ նովոստի»-ին ասել է, որ դատախազները շարունակում են իրենց հետաքննությունները, և որ բոլոր նրանք ովքեր մեղավոր կճանաչվեն «զանգվածային անկարգությունները» կազմակերպելու մեջ, կդատապարտվեն մինչև 15 տարվա ազատազրկման:
Լեոնիդ Ֆարմագեյը նաև տեղեկացրել է, որ նրանք շատերին ազատ են արձակել: «Մենք շատերին ազատ ենք արձակել՝ անչափահասներին և նրանց, ովքեր երկու կամ ավելի երեխաներ ունեն»,- ասել է Ֆարմագեյը: «Մենք նաև ազատ ենք արձակել մի քանի օտարերկրացիների՝ ներառյալ լրագրրողների»,- ավելացրել է նա: