|
Փոխարժեքներ
03 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.88 |
| EUR | ⚊ | € 442.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.8762 |
| GBP | ⚊ | £ 505.17 |
| GEL | ⚊ | ₾ 140.04 |
Մոտ ժամ է` ՀՀ ՔԿ-ն խուզարկություն է իրականացնում Արցախի ներկայացուցչությունում, @ArmeniaSputnik-ին ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
«Փաստաթղթեր են փնտրում, ինչ-որ բան են փնտրում, գուցե օրակարգում այլ հարց էլ կան։ Դատարանի որոշումը ցույց են տվել, այս պահին 2-րդ հարկում են, 10–ից ավելի քննիչ եկել է։ Համակարգիչներն են նայում։ Այս պահին սպասում ենք, ու եթե որևէ բան լինի, մենք էլ կհայտարարենք»,–ասել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քննչական կոմիտեն Արցախի ներկայացուցչությունում խուզարկություններ է իրականացնում։