Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստան գալուս առաջին իսկ պահից մեծ պատիվների արժանացա՝ երեկ ընդունեց ՀՀ վարչապետը, այսօր Ազգային ժողովի նախագահը:
«Եվ ինձ համար հուզիչ է այս երկրի ԱԺ պատվո մեդալ ստանալը, որ շնորհեց խորհրդարանի նախագահը»,- իր տպավորությունները ներկայացրեց իսպանացի հայտնի տենոր Պլաչիդո Դոմինգոն:
Կոմիատսի մշակումների կատարմամբ երգչին ՀՀ ԱԺ շենքի դիմաց դիմավորեց «Ունիսոն» հասարակական կազմակերպության «Փարոս»՚ հաշմանդամների կամերային երգչախումբը, որի ներկայացուցիչների հետ լուսանկարվելու ցանկություն հայտնեց Դոմինգոն:
Պլաչիդո Դոմինգոն և «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը հայաստանյան ունկնդրին հրավիրում են համերգի:
«Համերգային ծրագիրը համակցություն է: Բեմում կլինեմ նաև Բարսեղ Թումանյանի հետ, որի հետ շատ տարիներ առաջ միատեղ հանդես ենք եկել: Աննա Մարիա Մարտինեսը, որ «Պլաչիդո Դոմինգո» մրցույթի 15 տարի առաջվա հաղթողն է և Ռոսի Սալլյանը, որ շատ խոստումնաշատ երգչուհի է, նույնպես կմասնակցեն համերգին»,- անձամբ տեղեկացրեց Դոմինգոն ընդգծելով, որ համերգը նաեւ կատարողների սերնդային համակցություն է:
Դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգի կազմակերպիչն է «Երևանյան հեռանկարներ» միջազգային 11-րդ փառատոնը, հովանավորներն են «ՎիվաՍել» և «Արմավիա» ընկերությունները, ՀՀ մշակույթի նախարարությունն ու ՀՀ Ազգային ժողովը:
«Պետք է նշեմ, որ Պլաչիդո Դոմինգոյի համերգը Երևանում կազմակերպելու դեռ 2005-ից սկսված բանակցությունները վայրիվերումներ չեն ունեցել, պատասխանը միշտ եղել է մերժողական՝ պատճռաբանությամբ, որ երգչի ծրագիրը շատ խիտ է եւ երբ այս սեպտեմբերին դրական պատասխանը ստացանք արդեն բոլոր հովանավորները խոստացված գումարները փոխանցել էին եւ փառատոնը եզրափակված էինք համարում: Համերգն իրականություն դարձավ ԱԺ նախագահի աջակցության շնորհիվ»,- նշեց և «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննիսյանը: