Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ղազախսատնի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կյանքի էլիքսիր է ուզում, տեղեկացնում է «The Guardian»-ը:
Ղազախստանի նախագահը բավարարված չէ իր 19 տարվա ղեկավարությամբ և կոչ է արել գիտնականներին անմահության գաղտնիքը գտնել:
70-ամյա ղեկավարն իր ելույթում Աստանայի նոր գիտահետազոտական ինստիտուտին կոչ է արել ուսումնասիրել «օրգանիզմի երիտասարդացումը», ինչպես նաև «մարդու գենոմը, մադկային հյուսվածքի ստեղծումը և գեների վրա հիմնված դեղորայքի ստեղծումը»:
Իսկ ուսանողներին Նազարբաևն ասել է. «Իսկ ինչ վեչաբերում է ապագայի բժշկությանը, իմ տարիքի մարդիկ հույս ունեն, որ այս ամենը տեղի կունենա որքան հնարավոր է շուտ»:
Երկու ամիս առաջ մի էթնիկ կորեացի պատվիրակ առաջարկել էր Նազարբաևին, որ նա պետք է ղեկավարի մինչև 2020 թ.-ը: Նախագահը պատասխանել էր. «Ուրեմն միգուցե դուք ինձ ձեր երիտասարդության և էներգիայի էլիքսիրը կառաջարկեք: Գուցե դուք Կորեայում ունեք այդպիսի դեղեր... Ես պատրաստ եմ մինչև 2020-ը ղեկավարել, միայն թե ինձ համար էլիքսիր գտեք»: