կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-05 19:21
Հասարակություն

Այժմ ես մտադիր եմ գործել հնարավորինս կոշտ. Ղազախստանի նախագահն իր ձեռքն է վերցնում Անվտանգության խորհուրդը

Այժմ ես մտադիր եմ գործել հնարավորինս կոշտ. Ղազախստանի նախագահն իր ձեռքն է վերցնում Անվտանգության խորհուրդը

Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը ժողովրդին ուղղված իր ուղերձում ասել է, որ ինքը գլխավորելու է հանրապետության Անվտանգության խորհուրդը։ Նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։

Տոկաևի խոսքով՝ զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին ձեռնարկված միջոցները բավարար չեն։ Նախագահը կարծում է, որ անկարգությունների հետևում կանգնած են «ֆինանսական մոտիվացիայով դավադիրներ», որոնք ունեն «մանրամասն մտածված ծրագիր»։

«Ուստի, որպես պետության ղեկավար և այսօրվանից Անվտանգության խորհրդի նախագահ մտադիր եմ գործել հնարավորինս կոշտ»,- ասել է Տոկաևը։

Նա նաև հերքել է իր փախուստի մասին լուրերը: «Ինչ էլ լինի, ես մայրաքաղաքում եմ լինելու. Շուտով ես հանդես կգամ Ղազախստանի քաղաքական վերափոխման նոր առաջարկներով։ Ես մնում եմ հետևողական բարեփոխումների նույն դիրքորոշմանը»,- ասել է նախագահը։

Նազարբաևը Անվտանգության խորհուրդը գլխավորել է 2019 թվականին՝ նախագահի պաշտոնը թողնելուց հետո։