կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-05 11:37
Աշխարհ

Ղազախստանի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

Ղազախստանի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը չորեքշաբթի՝ հունվարի 5-ին, ընդունել է կառավարության հրաժարականը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով հրամանագրին։

Կառավարության ղեկավարի պաշտոնը ժամանակավորապես կկատարի առաջին փոխվարչապետ Ալիխան Սմայիլովը։

Նշվում է, որ Ղազախստանի կառավարության անդամները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչև կաբինետի նոր կազմի հաստատումը։

Ղազախստանում վառելիքի թանկացման դեմ բողոքի ցույցերը շարունակվում են հունվարի 2-ից։ Որոշ քաղաքներում ցուցարարները կոչ են արել հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին՝ հեռանալ քաղաքականությունից։ Հունվարի 4-ին Ալմաթիի Հանրապետության հրապարակում ցուցարարները բախվել են անվտանգության ուժերի հետ, իսկ երկրի այլ քաղաքներում անկարգություններ են սկսվել։ Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը մայրաքաղաքում և Մանգիստաու շրջանում սահմանել է արտակարգ դրություն ու պարետային ժամ։