կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-10 01:34
Քաղաքական

Անդրադարձ ժողովրդավարության մարտահրավերներին

Անդրադարձ ժողովրդավարության մարտահրավերներին

Հայաստանը, ինչպես աշխարհի մյուս պետությունները, որոնք նպատակ ունեն ժողովրդավարական հասարակություն ձեւավորել, պայքարում են միևնույն խնդիրների դեմ:

 

Այսօր «Ժողովրդավարության մարտահրավերները և պետականաշինությունը Հայաստանում» միջազգային խորհրդաժողովի ժամանակ հայաստանցի եւ արտասահմանացի փորձագետներն ու քաղաքական գործիչները անդրադարձան  ժողովրդավարական հասարակություն ստեղծելու գործում առկա խնդիրներին եւ լուծման հնարավոր տարբերակներին:

 

«Այս խորհդաժողովին մարդիկ ազատ խոսում են խնդիրների մասին և արտահայտում են իրենց տեսակետները դրանք հաղթահարելու վերաբերյալ»,- ասաց ՀՀ-ում Ռուսաստանի դեսպատան քարտուղար-խորհրդատու Սերգեյ Կոնյաևը: Նրա խոսքերով, Ռուսաստանն էլ պայքարում է ժողովրդավարության հիմնական սկզբունքների հաստատման համար: Եվ պետության կողմից արվող քայլերը կարելի է նկատել` ուսումնասիրելով տեղի մամուլը: 

 

ՀՀ Սահմանադրական Դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը խոսեց Հայաստանում սահմանադրական իրավունքի խախտումների մասին: Նա նշեց, որ ժողովրդավարություն ասվածը ֆարս է` իրավական նորմերի բացակայության դեպքում: Չպետք է տարանջատել ժողովրդավարության հասկացությունը իրավական համակարգից, դրանք անքակտելի են:

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն ընդգծեց նաև, որ բացի ժողովրդավար օրենքներ ունենալը, պետք է նաև դրանք կիրառելի դարձնել: Բարձրացնել մարդկանց գիտակցության մակարդակը, և պետք է համապատասխան վարքականոն ձեւավորել: 

 

Ավստրիայի նախկին վարչապետ Ա. Գուզենբաուերը խոսեց այն մասին, որ ներկայումս ժողովրդավարությունը մրցակցության մեջ է այլ երկներում հաստատված կարգերի հետ, ինչպիսին է օրինակ կոմունիզը: Հանուն ժողովրդավարության են պայքարում նաև ներպետական մակարդակում: Եվ այս երկու գործընթացների արդյունքում պետք է ժողովրդավարությունն ապացուցի իր գերակա և հաղթող լինելը:

 

Ըստ Ա. Գուզենբաուերի` ժողովրդավարության մարտահրավերների դեմ պայքարը պետք է հիմնվի ոչ թե բնական ռեսուրսները վատնելու, այլ ինովացիոն տեխնոլոգիաների, կրթության միջոցով տնտեսությունը զարգացնելու, ինչպես նաև հասարակության գիտակցական մակարդակը բարձրացնելու վրա: