Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Գեւորգ Դանիելյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնից` պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղյակ պահելով, որ աշխատանքից ազատվել է արդարադատության նախարարը, մասնավորապես, հայտարարել է.
«Մենք պետք է մեծ կարեւորություն տանք բոլոր գերատեսչություններում էթիկայի կանոնների պահպանմանը եւ պաշտոնատար անձանց պահվածքին: Հարկադիր կատարման ծառայության ղեկավարը թույլ է տվել էթիկայի կանոնների լուրջ խախտում: Արդարադատության նախարարին հանձնարարվել է հրապարակային պատժել նրան իր պահվածքի համար: Ցավոք, նախարարը այս հանձնարարականը չի կատարել, եւ կարծում եմ, դա անթույլատրելի է: Կհամաձայնեք, որ պաշտոնատար անձանց պահվածքը, մանավանդ ենթակաների հետ, ունի էական նշանակություն: Եթե մենք ուզում ենք, որ մեր երկիրն ունենա զարգացման այնպիսի ընթացք, որը ներառված է կառավարության ծրագրերի մեջ, մեզնից յուրաքանչյուրի պահվածքից շատ բան է կախված: Մենք պետք է խստապահանջ լինենք մեր ենթակաների նկատմամբ` անթույլատրելի համարելով այնպիսի պահվածքը, որն ուղղակի խաթարում է հանրության վստահությունը մեր նկատմամբ: Այսուհետ էլ այդ առումով լինելու ենք շատ խստապահանջ»: