Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «Մարդու իրավունքներ-ժողովրդավարություն» (ՄԻԺ) գրասենյակում «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կայանալիք «Արտաքին քաղաքականության հարցերի» հանձնաժողովի հերթական նիստն էր՝ «ՀՀ Արտաքին գործերի նախարարության պերճանքն ու թշվառությունը» բաց նամակ-թեմայով: Այն ներկայացրեց խմբի անդամ Տիգրան Խզմալյանը: Նամակում, մասնավորապես, կարևորում էր հետևյալ փաստերը՝
«Անկախության 19 տարիների ընթացքում ՀՀ 10 բարձրաստիճան դիվանագետներ, այդ թվում դեսպաններ եւ հյուպատոսներ, բնակություն են հաստատել արտերկրներում՝ անգամ քաղաքական ապաստան խնդրելով. Ռուսաստանում՝ ՀՀ նախկին դեսպաններ Գագիկ Շահբազյանն ու Սուրեն Սահակյանը, Գերմանիայում՝ ՀՀ նախկին դեսպան Ֆելիքս Մամիկոնյանը, ԱԳՆ վարչության նախկին պետ Արմեն Խարազյանը:
Ընդգծենք, որ նրանց թվում չենք նշում մարտի 1-ի ողբերգությունից հետո իրապես քաղաքական շարժառիթներով աշխատանքից հեռացված և Հայաստանը լքած նախկին փոխարտգործնախարար, Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Շուգարյանին, Վրաստանում ՀՀ նախկին դեսպան Լեւոն Խաչատրյանին, ԱԳՆ վարչության ու բաժնի նախկին պետեր Կարինե Աֆրիկյանին ու Էլեն Պետեյանին:
Որեւէ քաղաքացիական պոռթկման մեջ դժվար է կասկածել 2008 թվականից շատ ավելի վաղ Կանադայում ընտանիքով հաստատված նույն երկրում ՀՀ նախկին դեսպան Գառնիկ Նանագուլյանին, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան նախկին առաջին քարտուղար Մարինե Դավթյանին, ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչության երկրորդ քարտուղար Նունե Աղասարյանին: Իր ղեկավարների օրինակին հետեւեց նաեւ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչության մեկ այլ աշխատակից` Արմեն Հովհաննիսյանը, ինչպես նաեւ մի ողջ շարասյուն շարքային ծառայողների, ովքեր օգտագործել են դիվանագիտական կարգավիճակը ոչ թե Հայրենիքին, այլ անձնական շահերին ու նպատակներին ծառայացնելու համար»:
Բաց նամակում մտահոգություն էր հայտնում, որ ՀՀ ԱԳ նախարարությունը, ինչպես եւ կառավարությունն ու խորհրդարանը գոյատեւում ու գործում են բացարձակապես ՀՀ քաղաքացիների հաշվին: Եվ մենք, շարքային հարկատուներս, իրավունք ունենք հաշվետվություն պահանջելու մեր համեստ միջոցներից հարկված գումարների օգտագործման արդյունավետության ու նպատակահարմարության համար:
Միևնույն ժամանակ, դիվանագիտական աշխատանքը պարունակում է երկրի ազգային շահերին ու պետական գաղտնիքներին առնչվող տեղեկությունների իմացություն: Հետեւաբար, բարձրաստիճան դիվանագիտական աշխատակիցների ու նրանց մերձավորների արտագաղթը, որպես կանոն անխուսափելիորեն հակասում են ազգային ու պետական շահերին, ստանալով դասալքության ու դավաճանության եզրեր: Ավելին` նման գաղտնիքներ կրող և քաղաքական ապաստան հայցող կամ ուղղակի արտերկրում մշտապես հաստատվող դիվանագետները հաճախ օգտագործում են սեփական երկրի կամ նրա դաշնակիցների մասին իրենց հայտնի տեղեկությունները որպես առեւտրի առարկա, ապաստան ստանալու համար:
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը հասարակության անունից սույն հարցերն ուղղում է ՀՀ ԱԳ նախարարության ղեկավար Էդուարդ Նալբանդյանին, պահանջով հաստատել կամ հերքել բաց նամակում նշված բոլոր փաստերը: