|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Օգոստոսի 30-31-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատի եւ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպումը:
Խորհդակցության ժամանակ ելույթ կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը:
Խորհրդակցության օրերին ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները կհանդիպեն նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, մի շարք նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարների հետ:
Հանդիպման մասնակիցները կքննարկեն Հայաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր, միջազգային հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները:
Նախատեսվում է նաեւ հավաքի մասնակիցների այցելությունը Սուրբ Էջմիածին, ուր նրանց կընդունի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Սեպտեմբերի 1-ին հավաքի մասնակիցները «Հայաստանը եւ արտաքին աշխարհը» թեմայով դասախոսություններով հանդես կգան Երեւանի ԲՈւՀ-երում: