Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժողովրդավրության ունիվերսալ բաղադրիչներ կան, որոնք կիրառելի են եվրոպական մի շարք երկրներում, սակայն ոչ Հայաստանում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ մարմնի անդամ Արմեն Ռուսատամյանը:
Ժողովրդավարության առաջին բաղադրիչը ներկայացուցչական ժողովրդավարությունն է: Այս դեպքում խոսքը վերաբերում է խորհրդարանին, որը պետք է հակակշռի գործադիր իշխանությանը. «Մեր խորհրդարանը չի ներկայացնում իրական իրավիճակը: Խորհրդարանը ոչ թե թույլ է, այլ պարզապես անկարող է գործադրի մոտ: Եթե տեսնենք, թե որքան օրենսդրական նախաձեռնություններ են ծնվում ԱԺ-ում, եւ որքանն է բերվում կառավարությունից, մեկը տասի է»:
Ա. Ռուսատմյանի խոսքով` խորհրդարանում կան «ժողովրդի անտեսանելի ներկայացուցիչներ», ովքեր պետք է ժողովրդի խոսքը բարձրաձայնեն, սակայն նրանք չեն երևում. պատգամավորների միայն 25-30 տոկոսն է, որ իսկապես զբաղվում է ժողովրդի խնդիրներով:
Մյուս բաղադրիչը մասնակցայինն է, որի դեպքում հասարակությունը պետք է կարողանա ազդել երկրում ընդունվող բոլոր որոշումների վրա: Ահա այստեղ է երևում նաև, որ ժողովրդավարացման գործընթացը ընդհատված է Հայաստանում: Սա հատկապես նկատելի է դառնում ընտրությունների ժամանակ, երբ ընտրվողը ստանում է ամեն ինչ` այդ թվում նաև ժողովրդին պատկանող իշխանությունը:
Երրորդ բաղադրիչն անմիջական ժողովրդավարությունն է: Այս դեպքում ժողովրդի կարծիքը պետք է արտահայտվի ընտրությունների և հանրաքվեների միջոցով: Սակայն այս համակարգն էլ չի կայացել մեր երկրում, քանի որ ժողորվդի կարծիքը հաշվի չի առնվում:
Սակայն Ար. Ռուստմյանը նշեց նաև, որ այս դեպքում ժողովրդավարության արտահայտում կարելի է համարել այն, որ տեղական ինքավար մարմինների ընտրությունները հիմնականում արդար են անցնում: Դժվար է լինում հակառակ գնալ համայնքի կամքին, հատկապես՝ եթե թեկնածուն ունենում է մեծ գերդաստան: