Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Երկիրը պետք է զարգանա` չզիջելով: Եվ չզիջելու համար պահանջվում է զարգանալ: Սրա համար անհրաժեշտ է համազգային ներուժի կուտակում և դրա արդյունավետ կիրառում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքերով` պետությունը պետք է լինի ազգային, իսկ իշխանությունները ժողովրդավար: Եվ հենց այս միջավայրը պետք է ձեւավորել, ինչը Հայաստանում չկա: Ժողովրդավարության ունիվերսալ բաղադրիչներ կան, որոնք կիրառելի են արևմտյան երկրներում, սակայն, չգիտես ինչու, դրանք չեն կիրառվում Հայաստանում:
Դեկտեմբերի 9-ին ՀՅԴ կուսակցությունը կազմակերպում է «Ժողովրդավարության մարտահրավերները և պետականաշինությունը Հայաստանում» միջազգային խորհրդաժողովը: Ելույթ են ունենալու հայտնի քաղաքական գործիչներ և փորձագետներ Ավստրիայից և Հունաստանից: Զեկույցներ են ներկայացնելու նաև ՀՀ Սահմանադրական Դատարանն ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Խորհրդաժողովի ժամանակ խոսվելու է ժողովրդավարության կարեւորության մասին, անդրադարձ է լինելու Հայաստանում ժողովրդավարության ներկայիս իրավիճակին, առաջարկներ են հնչելու մեզ մոտ իրավիճակը շտկելու վերաբերյալ: