|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Երևանի Էրեբունու շրջանում հարյուրավոր մարդիկ համալրում են «Օրինաց երկիր»-ի շարքերը։ Կազմակերպիչը տրանսպորտի և կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանն է։
Հիշեցնենք` Էդուարդ Մադաթյանը որոշ ժամանակ հետախուզման մեջ էր. մեղադրվում էր Ս.Սարգսյանի և Ռ.Քոչարյանի դեմ մահափորձեր կազմակերպելու մեջ։
Այսօր Մադաթյանը նաև Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի աջակցությամբ է ՕԵԿ-ի օգտին աշխատանք տանում։ Վերջիններս մտերիմներ են ու խնամիներ։
Ասում են` ՕԵԿ-ական դառնալուց հետո Մադաթյանին առաջարկել են գյուղնախարարի պաշտոնը, բայց նա հրաժարվել է։ Նա խնդիր է դրել նորից ստանալ տրանսպորտի նախարարի պաշտոնը։ Եվ այդ դժվար լուծելի հարցը խնամիներն առաջադրել են Արթուր Բաղդասարյանին։ Կամ կլուծե՞ս, կամ` 2012-ին, անկախ այսօր քանի՞սն են ՕԵԿ-ական, Էրեբունիում ոչ մի ձայն էլ չես հավաքի։