|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ցավակցական ուղերձ է հղել Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած ողբերգական պատահարի վերաբերյալ.
«Ցավով տեղեկացա այսօր մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած ողբերգակական դեպքի մասին, որը նաև, ինչպես պարզ դարձավ, մարդկային կյանքեր է խլել:
Հուսով եմ, որ հետաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները:
Խորին ցավակցությունս եմ հայտնում զոհվածների հարազատներին և միաժամանակ շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին։
Վստահեցնում եմ, որ համայնքն իր լիազորությունների շրջանակում լինելու է այս ընտանիքների կողքին»։