|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
«Ժամանակի»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովհաննես Սահակյանը:
-WikiLeaks կայքը հրապարակել է ԱՄՆ Պետքարտուղարության տարբեր աստիճանի գաղտնիության ավելի քան 250 հազար դիվանագիտական փաստաթղթեր: Դրանցից մեկում խոսք է գնում այն մասին, որ ՀՀ-ն զենք է վաճառել Իրանին, և ԱՄՆ պաշտոնյաներն իրենց նամակներում քննարկում են ՀՀ հանդեպ պատժամիջոցներ կրառելու հավանականությունը: Այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանը զենքի տարանցիկ ճանապարհ է: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ ամենը:
-Զենքը 1-2 կգ ոսկի չի, որ հնարավոր լինի թաքուն, զարտուղի ճանապարհներով վաճառել: Չեմ կարծում, որ լուրջ են ՀՀ կողմից Իրանին նման մասշտաբային զենք վաճառելու մասին խոսակցությունները: Դրանք համարում եմ անհեթեթություն: Դրանք պարզապես, հերթական տեղեկատվական, ինֆորմացիոն քարոզչության դրսևորում են, որոնք կարող է որոշակի առումով նաև ադրբեջանական կողմը գցել: Եթե մինչև հիմա նման խնդիր լիներ, ապա ԱՄՆ-ն անպայման քայլեր կձեռնարկեր ՀՀ համար: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն էլ է հերքել այդ փաստերը: