Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Պլաստիկ վիրահատությունները Հայաստանում շարունակում են մնալ արդիական:
«Ամեն դեմք, ամեն դիմագիծ ունի առանձնահատկություններ և պետք է այդ մասին հաճախորդին տեղյակ պահել, ուրիշ դեմքի վրա տվյալ քիթը կարող է ճիշտ լինել, իսկ իրեն այն կարող է և չհամապատասխանել»,- «Պլաստիկ վիրահատությունները Հայաստանում» թեմայով հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդի, ականջի հիվանդությունների ծառայության ղեկավար Գնել Անանյանը:
Ընդհանուր պլաստիկ վիրահատությունների 25-30 տոկոսը, ըստ Անանյանի, էսթետիկ վիրահատություններն են, 70-75 տոկոսը`ֆունկցիոնալ, շնչառական վիրահատությունները:
Մասնագետը նաև նշեց, որ այսօր տարածված «վեր ցցված քթի» վիրահատությունները հայկական դեմքին այնքան էլ գեղեցիկ չեն: