Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը պարբերաբար հիշեցնում է լրագրողներին բաց աշխատելու իր պատրաստակամության մասին, սակայն գոհ չէ իր կառույցի աշխատանքը լուսաբանելու մակարդակից։
Դժգոհությունը սկսվեց ամռանը, երբ մամուլն աղաղակեց ձվի գների արհեստական անկման՝ դեմպինգի մասին, որը իրականացնում էր «X Գրուպի» նախագահ, «Ջրաշխարհի», «Երևանի թռչնաֆաբրիկայի» և «Արաքս» թռչնաֆաբրիկայի սեփականատեր Խաչատուր Խաչատրյանը։ Այդ օրերին Արտակ Շաբոյանը կանգնեց Խաչատրյանի «մեջքին». նա ժխտում էր դեմպինգը և լրագրողներին մեղադրում էր կեղծ տեղեկություններ տարածելու համար։
Նոյեմբերի 22-ին Շաբոյանը լրագրողների գիտելիքները լրացնելու համար նրանց տարավ Ծաղկաձոր՝ գերմանական GTZ՝ «Գերմանական տեխնիկական համագործակցություն» կազմակերպության միջոցներով։ Սեմինարին մասնակցեցին նաև միջազգային փորձագետներ, որոնցից մեկն իր ելույթում անդրադարձավ ձվի գնի ամառային տատանումներին։ Ի զարմանս Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավարի՝ գերմանացի մասնագետը հայտարարեց, որ GTZ գրասենյակը սեփական ուսումնասիրությունն է անցկացրել և պարզել է, որ գների դեմպինգ ձվի շուկայում, այնուամենայնիվ, եղել է։