|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի համար նախագահական նոր պալատում կազմակերպած ընդունելության ժամանակ «թուրքական 16 տարբեր պետությունները ներկայացնող զինվորներն» աչքի էին ընկել իրենց հանդերձանքով և դարձել հումորի առարկա:
Ըստ CNNturk-ի՝ մայիս ամսին Անթալիայում կայանալիք «Ավազե արձան» միջազգային 9-րդ փառատոնի ժամանակ կկառուցվեն այդ 16 զինվորների ավազե արձանները: Փառատոնի տնօրեն Ջեմ Քարաջան հայտնել է, որ փառատոնի ընթացքում նախատեսում են կառուցել աշխարհի կավե ամենամեծ արձանը, որը կընդգրկվի Գինեսի գրքում: Կանխատեսվում է, որ փառատոնի այցելուների թիվը կհասնի 1 միլիոնի: