կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-11-25 00:36
Աշխարհ

Բողոքի ցույց` Էրդողանի դեմ

Բողոքի ցույց` Էրդողանի դեմ

Հարյուրավոր հայ երիտասարդներ բողոքի ցույցով ու պահանջատիրական կարգախոսներով են դիմավորել Լիբանան ժամանած Թուրքիայի վարչապետ Էրդողանին։

 

Լիբանանի խորհրդարանում հայ պատգամավորական խմբի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին ԱԶԴԱԿ օրաթերթին հայտնել է, որ երեկ գիշեր ներքին անվտանգության ուժերի հրամանատար Աշրաֆ Րիֆիի հրամանով Բուրջ Համուդից Անթիլիաս տանող մայրուղում անվտանգության ուժերը հավաքել են Էրդողանի այցը դատապարտող պաստառները։

 

Այդ կապակցությամբ պատգամավորը բողոքով դիմել է Լիբանանի ՆԳ նախարար Զիադ Բարուդին՝ նշելով, որ նման արարքը հատուկ է բռնապետական երկրներին։ Հակոբ Բագրատունին պահանջել է, որ այդ քայլի հեղինակները պատասխանատվության կանչվեն։

 

Այս պահին հարյուրավոր հայ երիտասարդներ հավաքվել են Լիբանանի միջազգային օդանավակայանի պատվավոր սրահի առջև՝ բողոքելու Էրդողանի դեմ։ Թուրքիայի վարչապետի Լիբանան այցելության առիթով, վաղը` նոյեմբերի 25-ին, ժամը՝ 13-ին Բեյրութի Նահատակաց հրապարակում տեղի կունենա լիբանանահայության բողոքի հանրահավաք: