կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2010-11-24 05:26
Առանց Կատեգորիա

Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ

Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ

Իսրայելի Էյլաթ քաղաքում նոյեմբերի 11-14-ը տեղի է ունեցել «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի աշխարհի 8-րդ առաջնությունը, որին մասնակցող Հայաստանի թիմերը բավականին լավ են հանդես եկել:

 

Առաջնությանը մասնակցել է 18 երկրից ավելի քան 80 թիմ: ՀՀ-ն ներկայացրել են «Պերեզագրուզկա», «ԴԱՖ» և «Արսենալ» թիմերը: «Պերեզագրուզկա»-ն առաջին անգամ հայկական թիմերի մասնակցության պատմության  մեջ անցել է եզրափակիչ փուլ, իսկ ՀՀ-ն երկրների ընդհանուր հաշվարկում գրավել է 6-րդ տեղը:

 

Հայկական թիմերն արդեն 5-րդ անգամ են նման առաջնության մասնակցում: Մինչ այդ, Ադրբեջանում է երեք առաջնություն էլ է անցկացվել, սակայն կազմակերպիչները արգելել են հայկական թիմերին  մասնակցել դրանց:

 

«Նման խաղերի նպատակը զարգացած, խելացի հայ երիտասարդներին համախմբելն է, երկրորդը` հայկական թիմ ունենալ Մոսկվայի գիտակների էլիտար ակումբում: Իսկ եթե ավելի ընդհանրական` մեր առջև դրված է երիտասարդների արժեհամակարգի փոփոխության` գիտելիքի արժևորման խնդիր»,- նշել է «Գիտակների հայկական ասոցիացիայի» նախագահ Տ.Քոչարյանը:

 

Ըստ «Գիտակների հայկական ասոցիացիայի» նախագահի` մյուս տարի նախատեսվում են առաջնություններ անցկացնել նաև  դպրոցականների շրջանում: Բացի դրանից` ակումբի նախաձեռնությամբ ամեն տարի կազմակերպվելու է ՀՀ վարչապետի գավաթը, տարբեր տարածաշրջանային փառատոններ, այդ թվում նաև Արցախում, որտեղ այս տարի անցկացված առաջնությանը մասնակցել են Արցախի 6 շրջանները ներկայացնող թիմերը 

Տ. Քոչարյանը նաև նշել է, որ նախատեսվում է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղն անցկացնել նաև հայերեն լեզվով, քանի որ լեզվական խնդիրներ են նկատվում որոշ մասնակիցների և հանդիսատեսի մոտ: Հաջորդ տարի ծրագրվում է անցկացնել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի համահայկական փառատոն, որին կմասնակցեն հայեր աշխարհի տարբեր ծայրերից: