կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2010-11-23 01:09
Առանց Կատեգորիա

Վտանգավոր ալերգեններ՝ բջջային հեռախոսներում

Վտանգավոր ալերգեններ՝ բջջային հեռախոսներում
Ժամերով խոսել բջջային հեռախոսով՝ նշանակում է կանոնավոր շփվել պոտենցիալ ալերգենների հետ: Ժամանակակից բջջայինների արտադրությունում օգտագործվում են նյութեր, որոնցից շատերն ալերգեն են, դրանց թվում՝ նիկելը, որը կարմրություն և բորբոքում է առաջացնում ականջի ու այտերի շրջանում: Մեծ վտանգ են ներկայացնում այտուցները, որոնք կարող են նույնիսկ մահվան պատճառ դառնալ: Իր հետազոտությունների արդյունքի մասին այսպիսի զեկույցով է հանդես եկել բժշկական գիտությունների դոկտոր, ալերգաբան Լյուց Ֆոնեսը՝ ալերգիայի, ասթմայի և իմունաբանության ամերիկյան քոլեջի հրավիրած համաժողովում: