կարևոր
334 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-22 21:23
Տարածաշրջան

Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի

Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի

Թուրքիայի կոմունիստական կուսակցությունը (TKP) Անկարայում բողոքի երթ է կազմակերպել Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև ստորագրված Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրի դեմ։

Կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ այս համաձայնագիրը կարող է Թուրքիան ներքաշել տարածաշրջանային հակամարտությունների, մասնավորապես՝ Եմենի ճգնաժամի մեջ։ Նրանք դեմ են արտահայտվել երկրի երիտասարդներին օտար պետությունների շահերի համար պատերազմի ուղարկելու գաղափարին։

Երթի մասնակիցները վանկարկել են «Մենք չենք լինի ԱՄՆ-ի զինվորը», «Չենք լինի Իսրայելի զինվորը», «Չենք լինի սաուդցիների զինվորը» և «Այս երկիրն ու ժողովուրդը չեն վաճառվում» կարգախոսները։

Կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Ալի Ուֆուք Արըքանը նշել է, որ փաստաթուղթը խորհրդարան ներկայացվելու դեպքում վճռորոշ է լինելու պատգամավորների դիրքորոշումը։ Կուսակցությունն արդեն նամակ է հղել բոլոր պատգամավորներին՝ կոչ անելով դեմ քվեարկել համաձայնագրին։

«Այս երկիրն ու ժողովուրդը մեկ երիտասարդ անգամ չեն զոհաբերի օկուպանտների ու մարդասպանների համար», – հայտարարել է Արըքանը։

Աղբյուրը՝ Ermenihaber։