| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մեքքայի Ալ Հարամ մզկիթում, որտեղ գտնվում է մուսուլմանների գլխավոր սրբությունը՝ Կաաբան, նաև Մեդինայի Մարգարեի մզկիթում (Ալ Մասջիդ ան Նաբավի) սանիտարական միջոցառումներ են իրականացվել Covid-19 կորոնավիրուսի դեմ. ըստ yerkir.am-ի՝ տեղեկացնում է սաուդյան Al-Ekhbariya հեռուստաալիքը:
Միջոցառումների իրականացման ժամանակ մզկիթները փակ են եղել, բոլոր այցելուներին հեռացրել են տարածքից: Ներկայումս ծառայությունը վերսկսվել է:
Կորոնավիրուսի տարածման և երկրում վարակվածների հայտնաբերման ֆոնին՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունները անորոշ ժամանակով տեղացիների համար հետաձգել են փոքր հաջը՝ ումրան, իսկ այլ երկրներից ժամանած ուխտագնացների համար սահմանափակումներ են սահմանվել: Ումրան, ի տարբերություն մեծ հաջի, կարելի է իրականացնել տարվա ցանկացած եղանակի:
Սաուդյան Արաբիայում առայժմ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 դեպք: Արգելված է այն երկրների քաղաքացիների մուտքը, որտեղ Covid-19-ով վարակման դեպքերը շատ են: