Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն, ի վերջո, ներկայացավ ԸՕ-ի շուրջ ԱԺ քննարկումներին: Փոխվարչապետն ասաց, որ այսուհետ մասնակցելու է ԱԺ ֆորմատով քննարկումներին, իսկ նախկինում չի մասնակցել, որովհետև այդ քննարկումները համընկել են կառավարության նիստերի հետ:
Նա նշեց, որ կառավարությունը համաձայն է մեկ կոնսենսուսային փաստաթուղթ ԱԺ-ում քննարկելուն ու քվեարկության դնելուն: «Այնպես չէ, որ կառավարությունն ունի դիրքորոշում և փորձում է պարտադրել մյուս քաղաքական ուժերին: Պետք է միասին լավագույն լուծումը գտնենք, որից կշահեն բոլորը»,- ասաց Միրզոյանը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն առաջարկեց, որպեսզի մինչ այժմ քննարկված հարցերը զտվեն: «Առաջարկում եմ` մինչև հիմա քննարկված հարցերը զտել, այսինքն` որ խմբակցության առաջարկն ընդունելի է մեկ կամ երկու խմբակցությունների կողմից, շարունակենք դրա շուրջ քննարկումները, որ հարցը չունի աջակցություն, այլևս չքննարկվի»,- ասաց նա:
Դավիթ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ ամենակարևոր մեսիջները փոխվարչապետը ներկայացրել է: «Այն, որ իրենք համատեղ աշխատանքի կողմնակից են, կողմնակից են, որպեսզի լինի մեկ նախագիծ, արդեն լավ է: Իհարկե, որևէ մեկը չի կարող բացառել, որ չի հաջողվի հասնել կոնսենսուսի, բայց բոլորս լիահույս ենք, և մեր աշխատանքն էլ մինչ այս պահը հուշում է` կկարողանանք հասնել կոնսենսուսի»,- ասաց նա:
Հարությունյանը շնորհակալություն հայտնեց փոխվարչապետին որոշման համար, որովհետև նախորդ նիստից հետո իրենց մոտ տարակուսանք էր առաջացել: Նա ասաց, որ կարևորը` համաձայնություն կա, և որ կառավարության հանձնաժողովը կմասնակցի խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին:
Միրզոյանն արձագանքեց. «Դուք իմ մտքերն ավելի լավ ձևակերպեցիք»: