կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-11 14:53
Քաղաքական

Ձեր ցինիկ տեսակը չի փոխվելու. ՀՅԴ Շիրակի ՄԿ ներկայացուցիչը՝ ՔՊ-ական պատգամավորին

Ձեր ցինիկ տեսակը չի փոխվելու. ՀՅԴ Շիրակի ՄԿ ներկայացուցիչը՝ ՔՊ-ական պատգամավորին

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանն արձագանքել է Շիրակի մարզից ընտրված ՔՊ-ական պատգամավոր Նազելի Բաղդասարյանին՝ նշելով. 

«Դավաճաններն առաջին հերթին դավաճանում են իրենք իրենց»: Պլուտարքոս
 
ԱԺ-ի ամբիոնը «սրբատեղի» հռչակած իմքայլական պատգամավորները՝ իրենց անբարոյական ոճին հավատարիմ, նորից փորձում են իրենց անշնորք իշխանության գործած սխալների պատասխանատվությունը գցել «նախկինների»,ուրիշների, Աստված գիտի, թե էլ ում վրա։ Առանց ամոթի այսօր էլ իմքայլականները շարունակում են «հպարտ քաղաքացիների» «ուղեղ լվանալու» պրոցեսը։ 
 
Այսօր խորհրդարանում Շիրակի մարզը ներկայացնող իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հայտարեց․ «Խոսում եք Արցախի վտանգված լինելուց, Արցախի կորստից․․․ընկերներ, Արցախը գիտե՞ք երբ կորցրիք՝ 92թ․-ի ապրիլի 14-ին՝ Արթուր Մկրտչյանի սպանությամբ։Իսկ ո՞ւմ անվան հետ էր կապվում այդ սպանությունը։ Կարծում եմ՝ արժի գլխիկոր լինեք։ Չնայած, ձեր կուսակից ընկերների սպանությունը դուք շատ հեշտ եք մոռանում։ Ուրացաք Արթուր Մկրտչյանին, ուրացաք Արցախը։ Չխոսեք այլեւս այս մասին»։
 
Արցախը կորցնելու մասին խոսում է մի քաղաքական թիմի ներկայացուցիչ, ում դավադիր անգործության պատճառով մեր Հայրենիքի 75 տոկոսը հանձնվեց թշնամուն։
 
Տիկին Բաղդասարյան, Ձեր «հեղափոխական» գործունեության շնորհիվ մենք ունեցանք 10000-ից ավել վիրավորներ, հարյուրավոր գերիներ և անհետ կորածներ, հազարավոր զոհեր, գաղթական դարձած հարյուրավոր ընտանիքներ․․ ցանկը կարելի է շարունակել անվերջ։
 
Թշնամին բացահայտ սպառնում է Հայաստանին, երկու ամիս է, ինչ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ,իսկ դուք այս հարցերին լուծումներ տալու փոխարեն՝ «բարոյականության» դասեր եք տալիս ընդդիմությանը։
 
Տիկին Բաղդասարյան,մի՞թե հնարավոր է Հայրենիք կորցնել,մի ամբողջ երիտասարդ սերունդ կորցնել ու բարոյական մնալ։
 
Ձեր ցինիկ տեսակը չի փոխվելու․․
 
Արթուր Մկրտչյանի հիշատակից հեռու,շատ հեռու մնացեք։
 
Իսկ Արցախում՝ 1992 թվականից սկսած հայկական հաղթանակած բանակի և հրամանատարների շնորհիվ ազատագրվեց Շուշին, Ջրականը, Ակնան, Քարվաճառը․․․
 
Չնայած՝ դա ձեզ համար օտար է․․․Դուք մեկ է՝ մնալու եք հող հանձնող․․․