կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-05 17:10
Քաղաքական

Չեմ պատասխանի ձեր հարցերին. նախարարի ցինիկ պահվածքը

Չեմ պատասխանի ձեր հարցերին. նախարարի ցինիկ պահվածքը

ԱԺ-ում կառավարությանն ուղված հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն անդրադարձավ Որոտան ՀԷԿ-ի վաճառքին: «Այն շահութաբեր ձեռնարկություն է, ի վիճակի է ներդրումներ անել, հետևաբար կառավարության պատճառաբանությունը, թե այն վաճառվել է արդիականացման համար , անհիմն է: Այն մութ և տրադիցիոն ատկատային հիմքերով արված գործարք է»,-հայտարարեց Լյուդմիլա Սարգսյանը:

 

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նախ նշեց, որ «Որոտան» կասկադ ընկերությունն արդեն 40 տարեկան է դառնում, իսկ դա նման կասկադների համար սահմանային տարիք է, հետո վստահեցրեց, որ խոշոր կապիտալ ներդրումներ անելու կարիք կար, ահա թե ինչու որոշվեց այն վաճառել:

 

Լյուդմիլա Սարգսյանը հետաքրքրվեց, թե ինչու է կառավարությունը որոշում կայացրել վաճառելու այն, երբ նրա շահույթը հնարավորություն է տալիս սեփական եկամուտներով այն արդիականացնել: «Ինչո՞ւ մրցույթ չի կազմակերպել, ինչպե՞ս է որոշվել դրա գինը, ինչո՞ւ ԱԺ-ն տեղյակ չի եղել:Չնայած ինչ էլ պատասխանեք, միևնույն է՝ մեզ համար մութ է մնալու»,-նշեց պատգամավորը:

 

Արմեն Մովսիսյանն էլ օգտվելով պատգամավորի վերջին նախադասությունից, խույս տվեց պատասխանից. «Ինչ էլ պատասխանեմ, ասելու եք՝ այդպես էլ մութ մնաց, դե ուրեմն իմաստ չունի պատասխանել, չեմ պատասխանի ձեր հարցին»: