կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-19 14:45
Արցախ

Ստեփանակերտի Կրկժան թաղամասի մոտ 4 կասետային ռումբ և 1 ավիառումբ է հայտնաբերվել

Ստեփանակերտի Կրկժան թաղամասի մոտ 4 կասետային ռումբ և 1 ավիառումբ է հայտնաբերվել

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորական խմբերը Ստեփանակերտ քաղաքի «Կրկժան» թաղամասի հարակից տարածքում հայտնաբերել են 4 կասետային ռումբ և 1 ավիառումբ:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ սակրավորական խմբերը դեպքի վայր են մեկնել «Կրկժան» թաղամասի բնակչի ահազանգից հետո։

Նշենք, որ ԱԻ պետական ծառայության սակրավորները շուրջօրյա ուժեղացված ծառայություն են իրականացնում հանրապետության բոլոր շրջաններում: