|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հրապարակ» թերթը գրել է.
Արտաշատի քաղաքապետ Կառլեն Մկրտչյանը շատ առատաձեռն է գտնվել եւ օրեր առաջ՝ տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 30-ամյակի կապակցությամբ, համակարգի կայացմանն ու զարգացմանը նպաստելու, համայնքային կյանքում ունեցած ավանդի և համայնքի առաջընթացին ուղղված գործունեության համար համայնքապետարանի քաղաքական, հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց, աշխատակազմի ղեկավարին, աշխատակազմի բաժինների պետերին, Արտաշատ համայնքի ավագանու անդամներին պարգևատրել 1 շնորհակալագրով և նվիրել AWI ապրանքանիշի ձեռքի ժամացույց, որի արժեքը՝ ըստ մոդելների, 60 հազար դրամից մինչեւ 1մլն 500 հազար դրամ է: Փորձեցինք Արտաշատի համայնքապետարանից ճշտել, թե քանի ժամացույց են գնել, եւ որքան են համայնքի բյուջեից ծախսել այդ օրվա միջոցառման վրա: Համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Գոռ Նազարյանն ասաց` բոլոր հարցերը միայն գրավոր, քանի որ չի հիշում թե քանի ժամացույց են առել եւ որքան գումարով։