Փոխարժեքներ
17 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների ու արխիվների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ նշելով․
«Ամենևին կարիք չկա հայտնի ցնորաբանությունները (մորոսաբանություն) տարածելու, ավելին՝ դրանց վերաբերյալ մեկնաբանություններ ակնկալելու հոգևոր սպասավորներից և ուղղամիտ հավատացյալներից: Այդպես վարվելով, կամա թե ակամա, ջուր է լցվում օտարների ջրաղացին, որոնք ընդդեմ Հայոց Եկեղեցու իրականացնում են կազմակերպված պայքար:
Սուրբ Եկեղեցու դեմ սանձազերծված այս պայքարը տիրել է ողջ աշխարհին. նպատակը մեկն է՝ ճշմարիտ և սուրբ հավատքի խորտակում, ազգային-եկեղեցական ինքնիշխանության վերացում, ազգային-եկեղեցական ընտանիքների քայքայում, որպեսզի այդպես ձևավորվի դերաքրիստոսին ծառայող անբան, անինքնություն և անզգամ մոլորյալների զանգված...
Հայոց Եկեղեցին ի սկզբանե գիտե այդ մասին և դարերի հոլովույթում հերոսաբար հաղթահարել է նմանատիպ հարձակումներն ու բռնաճնշումները:
Արդ, մի՛ տարածեք թունավոր խոսքեր ու մտքեր, անե՛ղծ պահեցեք մեր հավատավոր ազգի հոգեմտավոր ներաշխարհը: Երևելի ու աներևույթ թշնամին՝ իր չար արբանյակներով ու կամակատարներով, ամեն կերպ նկրտում է թշնամություն ցանելով՝ հայ հասարակության միջից ամատախիլ անել սերն ու միասնությունը:
Իսկ Հայոց Եկեղեցին և ուխտապահ հայ հոգևորականը հենց այդ սիրո և միության թթխմորեն են եղել, կան և կլինեն ցկատարած աշխարհի:
Սեր և միություն, լույս և խաղաղություն մեր սիրելի Ազգին և Հայրենի երկրին:
Աստված մեզ օգնական»: