Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առաջիկա օրերին հնարավոր է ցրտահարություն, քանի որ հանրապետություն է ներթափանցել սառը օդային ցիկլոն. այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը:
Ըստ նրա` հույս կա, որ դեղձենին և այլ կորիզավորներ շատ չեն տուժի, բայց ամենախոցելին ծիրանենին է, և անհանգստությունը հենց ծիրանենու հետ է կապված:
Պետրոսյանը նշեց, որ պետք է համապատասխան միջոցառումներ իրականացնել, որպեսզի ծաղկած ծառերը հանկարծ չցրտահարվեն:
«Առաջիկա երեք օրերին գիշերն անհրաժեշտ է ծխեցում կատարել. տասնյակ ծխակույտեր են պետք, և լավ կլինի, որ գյուղացիները միասին աշխատեն, քանի որ միայնակ դժվար կլինի: Ծխատուփերի կիրառումը ևս արդյունավետ կլինի, իսկ ծխահարում պետք է կատարել գիշերը, երբ ջերմաստիճանը մոտենա արդեն բացասականին»,- ասաց նա:
Պետրոսյանը տեղեկացրեց նաև, որ այս օրերին գործելու է գյուղատնտեսության նախարարության թեժ գիծը` 055 54 19 68 հեռախոսահամարով, և բոլոր հարցերի դեպքում կարող են դիմել իրենց: